Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ամեն ինչ չէ, որ ցույց տալու բան է

Ամեն ինչ չէ, որ ցույց տալու բան է
13.11.2012 | 16:39

Այս տարվա հունիսին հնդկական ոստիկանությունը սեռական հողի վրա կատարված մեղադրանքով ձերբակալել էր անցյալում ոչ անհայտ վազորդուհի Պինկի Պրամանիկին: Տուժողը ցուցմունք էր տվել, որ Պրամանիկն իրականում ոչ թե կին է, այլ` տղամարդ: Պաշտոնական մեղադրանքն առաջադրվել է դեպքի առիթով հատուկ գումարված բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, թեպետ վազորդուհին չի ընդունում փաստը` գտնելով, որ դարձել է դավադրության զոհ: Եթե մեղադրանքը դատարանով հաստատվի, Պինկիի մարզական նվաճումները կենթարկվեն հարկադրական վերանայման, իսկ դրանք քիչ չեն. նա, մասնավորապես, 2006 թվին կայացած Հարավասիական խաղերի եռակի ոսկե մեդալակիր է (400 և 800 մետր, 4X 400մետր փոխանցումավազք), նույն թվին Դոհայում անցկացված Ասիական խաղերի հաղթող (4X 400մետր փոխանցումավազք): Նրա մարզական կարիերան ընդհատվել է 2007 թվին, պատճառն եղել է վնասվածքները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ